Փրկարարները բեռնատարները դուրս են բերել արգելափակումից

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Հունվարի 14-ին, ժամը 17:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենան արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 3 կմ) արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print