2023թ.-ի նոյեմբերին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է 323.7 մլրդ ՀՀ դրամ:
EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հայաստանում արդյունաբերության ծավալի դինամիկան նոյեմբերին:
2023թ.-ի նոյեմբերին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է 323.7 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 23.8%-ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 26.8%-ով:
2023թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ՝
✔️մշակող արդյունաբերություն՝ +33.4%,
✔️ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +17.1%,
✔️ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ +5.4%,
✔️ հանքարդյունաբերություն՝ -18.3%: