ԱՊՀ պետությունների միջեւ ստեղծվում են արդյունավետ մեխանիզմներ․փոխնախարար

Նրա խոսքով համաձայնագրի անհրաժեշտությունը կառաջանա այն դեպքում, երբ պարզվի, որ հարկադիր վտարման ենթակա անձի վերաբերյալ ՀՀ դատարաններն ունեն որոշում, սակայն վերջինս չունի փաստաթուղթ:

Համաձայնագրի նպատակն է ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ: Փաստաթղթով սահմանվում է անձը հաստատող եւ պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով կողմերի փոխգործակցության կարգը: Համաձայնագիրը չի առնչվում անձանց` քրեական գործերով հետընդունման եւ հանձնման ոլորտում կողմերի համագործակցության հարցերին:

««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հունվարի 15-ի ԱԺ նիստում:Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի հունիսի 8-ին` Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: Մեր երկիրը երրորդ ստորագրող պետությունն է. Ռուսաստանը եւ Բելառուսը եւս ստորագրել են փաստաթուղթը:

Նշվել է, որ Հայաստանը համաձայնագիրը ստորագրել է որոշակի վերապահումով: «Եթե մեր երկրի կողմից համաձայնագրի վավերացումից հետո այլ պետություն միանա փաստաթղթղին, ապա Հայաստանն իրավասու կլինի կատարելու վերապահում տվյալ երկրի մասով»,- տեղեկացրել է փոխնախարարը:Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:

Նրա խոսքով համաձայնագրի անհրաժեշտությունը կառաջանա այն դեպքում, երբ պարզվի, որ հարկադիր վտարման ենթակա անձի վերաբերյալ ՀՀ դատարաններն ունեն որոշում, սակայն վերջինս չունի փաստաթուղթ: Ըստ պատգամավորի` համաձայնագրի վավերացումը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման ոլորտում առավել համակարգված համագործակցությանը: Ըստ Մարիա Կարապետյանի` հանձնաժողովն առաջարկում է խորհրդարանին վավերացնել համաձայնագիրը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print