Օրեր առաջ հայտնի դարձավ, որ համաժողովի նախագահի պաշտոնում է ընտրվել Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Մուխթար Բաբաևը, ով մինչ քաղաքական կարիերա սկսելը 26 տարի աշխատել է Ադրեբեջանի պետական նավթային ընկերությունում՝ SOCAR-ում, նույնիսկ հասցրել լինել ընկերության փոխնախագահ։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29) այս տարի կայանալու է Ադրբեջանում։ Բաքվի ընտրությունն այս դերում բողոքի ալիք է բարձրացրել բնապահպանական և մասնագիտական շրջանակներում։
Մտահոգությունները կապված են նրա հետ, որ տարվա գլխավոր կլիմայական համաժողովը հյուրընկալող Ադրբեջանի ՀՆԱ 40, իսկ արտահանման 90-ից ավել տոկոսը բաժին է ընկնում նավթագազային արդյունաբերությանը։
Բացի այդ, Բաքուն հայտարարել է առաջիկա 10 տարիներին նավթի և գազի արդյունահանման ծավալնելն ավելացնել 33 տոկոսով։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ համաժողովի նախագահի պաշտոնում է ընտրվել Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Մուխթար Բաբաևը, ով մինչ քաղաքական կարիերա սկսելը 26 տարի աշխատել է Ադրեբեջանի պետական նավթային ընկերությունում՝ SOCAR-ում, նույնիսկ հասցրել լինել ընկերության փոխնախագահ։
Նշենք, որ սեփական և հարևան երկրների էկոհամակարգին անխնա վնաս հասցնող Ադրբեջանը, որտեղ մշտական բողոքի ակցիաներ են երկրի արդյունաբերական գործունեության դեմ, իսկ ոսկու հանքի պոչամբարի կառուցման դեմ բողոքելու համար մի ամբողջ գյուղ էր շրջափակվել, երկրում բողոքի ալիքի աճին զուգահեռ ավելի անհիմն ու հնչեղ մեղադրանքներով տարիներ շարունակ թիրախավորել և շարունակում է թիրախավորել Արցախի և Հայաստանի տնտեսությունները։