Որքան ինքնաձիգ է անհետացել 44-օրյա պատերազմից հետո. մանրամասնում է ՆԳ նախարարը

ՆԳ նախարարն ընդգծեց, որ այդ զենք–զինամթերքի հայտնաբերումը իրավապահների խնդիրն է։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17 000 միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Այս մասին 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Զենք–զինամթերքի հետ կապված հարցը մեզ համար մտահոգիչ է։ 2023 թվականն էլ մենք հայտարարել էինք զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի ու բավականին հետաքրքիր արդյունքներ ունենք»,– նշեց ՆԳՆ նախարարը։

Ղազարյանն ասաց, որ այդ զենք–զինամթերքի հայտնաբերումը իրավապահների խնդիրն է։ Նա խոստովանեց, որ իրավիճակը բավականին մտահոգիչ է։

ՀՀ–ում սպանությունների թիվը նվազել է, մյուս հանցագործությունների դեպքերն աճել են. ՆԳՆ
Հիշեցնենք, որ ՆԳՆ ամփոփիչ տվյալների համաձայն` 2023 թվականին արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 777 077 դեպք, ինչը 300-ով ավելի է, քան 2022 թվականին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print