Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատում է իր դիրքորոշումն այս կապակցությամբ։

RadarArmenia-ի հարցին ի պատասխան, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը, ԱԳՆ-ից արձագանքել են, որ Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին:

«Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print