Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին հանդիպելով Ադրբեջանի փոխնախագահ Էլչին Ամիրբեկովին՝ ասել է, որ Թեհրանը պատրաստ է Բաքվի և Երևանի երկխոսության հարթակ դառնալ։
«Իրանը պատրաստ է օգնել իր հյուսիսային հարևաններին՝ Ադրբեջանին և Հայաստանին՝ հասնելու կայուն խաղության Թեհրանում՝ երկկողմ և եռակողմ հանդիպումների և 3+3 տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում»,- փոխանցել է ԻՌՆԱ գործակալությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, իրավիճակը Կովկասում և տարածաշրջանի հետ կապված Իրանի սկզբունքային դիրքորոշումը։
Դեսպան Մուսավին հաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգային սահմաններն անփոփոխ մնալու հարցում և հայտարարել, որ «որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն, ինչն անհամատեղելի կլինի տարածաշրջանում Իրանի կենսական կարևոր և երկարաժամկետ շահերի հետ, չպետք է լինի»։