ՆԳՆ–ն նոր ռազմավարություն է մշակում, որտեղ կներառվեն դպրոցներն ու համալսարանները
ՀՀ դպրոցներում հնարավոր է թմրամիջոցների օգտագործման թեստավորումներ անցկացվեն։ Դրանք անցկացվելու են անհրաժեշտության դեպքում։ Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
ՆԳՆ–ն նոր ռազմավարություն է մշակում, որտեղ կներառվեն դպրոցներն ու համալսարանները։
«Նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել դպրոցներում և հարակից տարածքներում, ինչը կօգնի պայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»,– ասաց Ղազարյանը։