Հյուրանոցում դի է հայտնաբերվել

Մահացածի ինքնությունը պարզվում է։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում ՌԴ քաղաքացու (ազգությամբ ռուս) դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ–ում ստացվել է ժամը այսօր 16։30-ի սահմաններում։

«Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի անկողնում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մահացածի ինքնությունը պարզվում է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print