Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 2023 թ-ի հունվարի 1-ից կբարձրանա յոթ հազար դրամով՝ դառնալով 75 հազար դրամ։
Կառավարությունն իր հնգամյա զարգացման ծրագրում նախատեսում է 2024թ-ին նվազագույն աշխատավարձը հասցնել 79 հազար դրամի, իսկ արդեն 2026-ին՝ 85 հազար դրամի։