Եվրամիության բնակիչները կյանքից գոհ են 

Հարցման մասնակիցները գնահատել են իրենց գոհունակությունը 0-ից (շատ դժգոհ) մինչև 10 (շատ գոհ) սանդղակով:

Եվրոպական միության վիճակագրական ծառայությունը՝ Եվրոստատը, հրապարակել է ԵՄ երկրների քաղաքացիների կյանքից բավարարվածության վարկանիշը։ Հարցման մասնակիցները գնահատել են իրենց գոհունակությունը 0-ից (շատ դժգոհ) մինչև 10 (շատ գոհ) սանդղակով: ԵՄ-ի միջին միավորը կազմել է 7,1 միավոր։

ԵՄ 27 երկրներից 18-ում կյանքից ընդհանուր բավարարվածությունը բարձր կամ հավասար է ԵՄ միջինից: Վարկանիշը կազմվել է 2022 թվականին անցկացված հարցման հիման վրա։

Կյանքից ամենաբարձր գոհունակությունն արտահայտել են Ավստրիայի բնակիչները (7,9), որին հաջորդում են Ֆինլանդիան, Լեհաստանը և Ռումինիան (յուրաքանչյուրը 7,7), Բելգիան և Նիդեռլանդները (յուրաքանչյուրը 7,6): Գոհունակության ամենացածր մակարդակը գրանցվել է Բուլղարիայում (5,6): Մի փոքր ավելի լավ արդյունքներ են գրանցվել Գերմանիայում (6,5) և Հունաստանում (6,7):

Եվրոստատը նշում է, որ բոլոր երկրները, բացառությամբ Բուլղարիայի, ունեին կյանքից բավարարվածության միջին գնահատականը 6-ից բարձր: Սա խոսում է այն մասին, որ ԵՄ-ի մարդկանց մեծամասնությունն ասել է, որ ավելի շատ գոհ է, քան դժգոհ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print