Շտապօգնության խումբ է կրկին բռնության ենթարկվել

Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ’  մեքենայում եղած  հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը:

«Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել . կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են»,-ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել  օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:

Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ’  մեքենայում եղած  հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը:

Հավելեմ, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող  քաղաքացու վիճակը,. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print