Հիշեցնենք, որ ըստ նախագծի, 27 տարին լրացած ծառայություն չանցած քաղաքացիները բյուջե համապատասխան գումար վճարելուց հետո ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Խորհրդարանն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և Քրեական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումների՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Նախագիծը ստացավ 61 կողմ, 27 դեմ և 6 ձեռնպահ ձայն։
Հիշեցնենք, որ ըստ նախագծի, 27 տարին լրացած ծառայություն չանցած քաղաքացիները բյուջե համապատասխան գումար վճարելուց հետո ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։