Հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին փրկարարներն արտակարգ ռեժիմով շարունակում են օգնություն ցուցաբերել տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով արգելափակման, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին։

Հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա, համապատասխան օգնություն ցուցաբերել մոտ 210 քաղաքացու։ցհամապատասխան օգնություն ցուցաբերել մոտ 210 քաղաքացու։

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ տեղում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։