Սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում ներկայացված 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ պաշտպանության բյուջեն ավելացնել 47,2%-ով կամ 160 մլրդ 716 մլն դրամով։
Այսպիսով, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ։ «…Դրա շրջանակում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը»,- նշված է բյուջեի նախագծում։