ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ նշել է, որ Հայաստանը 2022 թվականը կամփոփի 11-12 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։
Ըստ կառավարության տնտեսական աճի նման ցուցանիշը պայմանավորված է Ռուսաստանից դեպի Հայաստան ՏՏ ոլորտի ընկերությունների, մարդկանց և կապիտալի աննախադեպ ներհոսքերով։ Տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև պատժամիջոցների հետևանքով որոշ երկրներից ՌԴ ներմուծման շուկայի սահմանափակումների արդյունքում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացումը։ Սա վերջին 14 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանըն էլ իր հերթին նշել է, որ առաջին 8 ամիսների տնտեսական տվյալները հայտնի են, և Հայաստանը ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13,9%, իսկ օգոստոս ամսին այն եղել է 18․4 %։
Հաջորդ տարվա համար տնտեսական աճը կանխատեսվում է յոթ տոկոս։