Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը. տեղեկացրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print