Ստացված ռուսական զենքի խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը, տեղեկացնելով նաև, որ Հայաստանն այն վերջերս է ստացել։ Թե կոնկրետ ինչ զինատեսակի մասին է խոսքը, Մելքոնյանը տեղյակ չէր, միայն նշեց, որ ստացված ռուսական զենքի խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում: «Մեր պարտքի շրջանակներում մի խմբաքանակ տվել են», – ասաց նա։
Արդյոք խոսքը զենքի մատակարարման նոր պայմանագրի կնքման, թե նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է՝ ՊՆ-ից «Ազատության» ավելի վաղ արված հարցմանը դեռ չեն պատասխանել։