Խոակին Կապառոսն այսուհետ չի գլխավոր Հայաստանի ազգային հավաքականը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։
Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Խոակին Կապառոսի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Փոխադարձ համաձայնությամբ դադարեցվել է իսպանացի մասնագետի հետ համագործակցությունը։
Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթել է պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցել է իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: