Անտառային հրդեհները մարելու համար նախատեսված ինքնաթիռը ընկել և բռնկվել է Չիլիի մայրուղու վրա:
Ինքնաթիռը դիպել Է Էլեկտրահաղորդման գծին և ընկել բեռնատարի վրա, որը շարժվում էր Տալկա քաղաքից ոչ հեռու գտնվող ճանապարհով: Օդաչուն զոհվել է, ևս չորս մարդ տուժել է։
Կործանված ինքնաթիռը պատկանում էր Ազգային անտառային կորպորացիային և մարում էր հրդեհները։