Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հունվարի 17-ին, ժամը 05:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արցախյան խճուղում տեղի է ունեցել շինության արտաքին պատի փլուզում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել են մեկհարկանի շինության (1400 քմ) արտաքին պատը՝ (մոտ 18 քմ), տանիքը՝ մասամբ (մոտ 70 քմ), երկաթբետոնե կառուցատարրերը (մոտ 35 քմ), և վնասվել է ներսում գտնվող տեխնիկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: