Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։04-ին, մարվել՝ 05։57-ին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին, ժամը 03:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Հովհաննիսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել Փարկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից շինությունում (30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։04-ին, մարվել՝ 05։57-ին։ Այրվել է քարե շինությունը․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի։