🎦Իրանը հարվածներ է հասցրել Պակիստանի «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման բազաներին

Պակիստանի իշխանությունները Իրանի գործողություններն անօրինական են անվանել և հայտարարել են, որ հարվածների հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս երեքը վիրավորվել են:

Իրանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ-Ադլ» սուննի խմբավորման երկու բազաների ուղղությամբ․ հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թեհրանը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսին և Սիրիային։ 

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ «Ջեյշ ալ-Ադլ»- ի զինյալները հարձակումներ են իրականացրել սահմանամերձ շրջաններում իրանական անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա: Թեհրանը խմբավորումը համարում է ահաբեկչական կառույց։Պակիստանի իշխանությունները Իրանի գործողություններն անօրինական են անվանել և հայտարարել են, որ հարվածների հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս երեքը վիրավորվել են: Պակիստանի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոք են հայտնել «երկրի օդային տարածքի անառարկելի խախտման դեմ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print