Երկու երկրներն էլ հայտարարել են, որ Կատարից Եգիպտոս մարդասիրական օգնություն կուղարկվի՝ Ռաֆահ սահմանային անցակետով անցկացնելու համար:
Կատարը և Ֆրանսիան գործարք են կնքել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորման միջև՝ Գազայում պահվող մոտ 45 իսրայելցի պատանդներին շտապ դեղորայք մատակարարելու վերաբերյալ՝ պաղեստինյան առավել խոցելի քաղաքացիական անձանց մարդասիրական և բժշկական օգնության դիմաց:
Երկու երկրներն էլ հայտարարել են, որ Կատարից Եգիպտոս մարդասիրական օգնություն կուղարկվի՝ Ռաֆահ սահմանային անցակետով անցկացնելու համար:
Կատարն ու Ֆրանսիան հանդես են եկել որպես միջնորդներ դեղերի մատակարարման շուրջ բանակցություններում։ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցությունները սկսվել են առևանգվածների ընտանիքների նախաձեռնությամբ և տևել մի քանի շաբաթ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստեղծել է հատուկ խումբ՝ Իսրայելից ստացված ցուցակների հիման վրա պատանդների համար դեղերի փաթեթ կազմելու համար։ Դեղորայքը Կատարը գնել է շաբաթ օրը, սակայն դրանց տեղափոխման մեխանիզմի շուրջ բանակցությունները ձգձգվել են։ Արդյունքում որոշվել է, որ դեղերը տեղ կհասցնի Կարմիր խաչը։