🎦Ապօրինի ծառեր են հատվել. 32-ամյա բնակիչը ձերբակալվել է

Նա նաև իրավապահներին է ներկայացրել հայտնաբերված փայտանյութին չհամապատասխանող փաստաթուղթ։

Հունվարի 14-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները, շարունակելով ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումները, Բերդ քաղաքում հերթական դեպքն են բացահայտել:

Ոստիկանները 32-ամյա մի բնակչի տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են տարբեր տրամագծերի գերաններ։ Տղամարդը հայտնել է, որ հոկտեմբեր ամսին «Արծվաբերդի» անտառտնտեսության տարածքից ապօրինի հատել է տարբեր տեսակի ծառեր: Նա նաև իրավապահներին է ներկայացրել հայտնաբերված փայտանյութին չհամապատասխանող փաստաթուղթ։Բերդ քաղաքի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print