Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելցի զինվորականները բռնագանձել են իրենց պայթեցրած ավտոմեքենան փողոցներից մեկում, որը տանում է դեպի փախստականների ճամբար։
Իսրայելի Պաշտպանության բանակը ուժերը դուրս է բերում Նաբլուս քաղաքից եւ Հորդանան գետի Արեւմտյան ափի մոտ դրան հարող պաղեստինցի փախստականների Բալատ ճամբարից, տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելցի զինվորականները բռնագանձել են իրենց պայթեցրած ավտոմեքենան փողոցներից մեկում, որը տանում է դեպի փախստականների ճամբար։
Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ՑԱԽԱԼ-ը ինտենսիվ գնդակոծել եւ գրոհել է Բալատի փախստականների ճամբարը։ Նրա տեղեկացմամբ՝ իսրայելցի զինվորականները դաժան մարտեր են վարել պաղեստինյան դիմադրության ուժերի հետ։ Հեռուստաալիքը նշել է, որ իսրայելցիները «դեպի ճամբար են ուղղել» մեծ ուժեր եւ սկսել քանդել ենթակառուցվածքը ծանր ռազմական տեխնիկայի օգնությամբ։ Ի պատասխան՝ պաղեստինցիները օգտագործել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր եւ կրակ վարել հրազենից։