Ավելի քան 3 մլրդ դրամ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում որոշում է կայացվել պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման գործընթացն ապահովելու նպատակով հատկացնել ավելի քան 3 մլրդ դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ խոսքը հիմնանորոգման և կառուցման ենթակա 4 ճանապարհահատվածների մասին է։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհահատվածներից մեկը Տաթև-Աղվանի ճանապարհի 13կմ հատվածն է, որտեղ որոշում է կայացվել տեղադրել 3-րդ շերտ՝ բեռնատար մեքենաներին ծառայելու համար: Այս հատվածի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբեր ամսին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print