Էլեկտրոնային վիզայի համակարգ է մուտքագրվել աննախադեպ թվով դիմում

ԱԳՆ-ից հայտնում են՝ հյուպատոսական գործունեության թվայնացման արդյունքում քաղաքացիները ստանում են առավել արագ և որակյալ ծառայություններ։

2023թ. ՀՀ ԱԳՆ և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական հիմնարկները շարունակել են բնականոն ռեժիմով, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում մատուցել հյուպատոսական ծառայություններ:

ԱԳՆ-ից հայտնում են՝ կարևոր է ընդգծել, որ հյուպատոսական գործունեության շարունակական թվայնացման արդյունքում ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են ստանում առավել արագ և որակյալ ծառայություններ՝ մասնավորապես հերթագրման, պետական վճարումների կատարման, անձնագրավորման և վերադարձի վկայականի ստացման գործընթացում:

«Էլեկտրոնային վիզայի համակարգ է մուտքագրվել աննախադեպ թվով 114.914 դիմում՝ 2022 թվականի հետ համեմատությամբ արձանագրելով 78% աճ:

Ընդհանուր առմամբ, ծառայություններ են մատուցվել 161.000 անձի:

Գազայի հատվածում զարգացումների պայմաններում ՀՀ կառավարության որոշմամբ՝ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ և տեղում մեր դիվանագետների աշխատանքի միջոցով կազմակերպվել է Թել Ավիվ — Երևան հատուկ չվերթը, որով ՀՀ են տեղափոխվել 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայեր, այդ թվում՝ շուրջ 60 երեխա», — նշված է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print