Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այսօր՝ հունվարի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի դիմաց, բախվել են «Lada», «Honda», «OPEL», «BMW» և «FORD» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

