Ռոբերտ Ղուկասյանն արձակուրդ է մեկնում

Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայկ Հարությունյանը։

Վարչապետ Փաշինյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել, որով արձակուրդ է տրամադրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հունվարի 18-25-ը ներառյալ:
  2. Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը»,- ասվում է որոշման մեջ։
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print