Պաշտոնյայի խոսքով՝ ռմբակոծության է ենթարկվել մի քանի թիրախ, որոնցից նոր հարձակումներ էին նախապատրաստվում։
Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբական շարժման օբյեկտներին։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, որի անունն ու պաշտոնը չի նշվում։
«ԱՄՆ-ն չորեքշաբթի հարվածներ է հասցրել Եմենում հուսիների թիրախներին», – հայտնել է հեռուստաալիքը:
Պաշտոնյայի խոսքով՝ ռմբակոծության է ենթարկվել մի քանի թիրախ, որոնցից նոր հարձակումներ էին նախապատրաստվում։
Ավելի վաղ հուսիները գրոհային անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել էին Ադենի ծոցում ամերիկյան բեռնատար նավի վրա։ Նավը վնասվել է, սակայն շարունակել է իր ընթացքը։
Բացի այդ, նախօրեին Միացյալ Նահանգները կրկին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկին է դասել «Անսար Ալլահ» շարժումը։