🎦ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ Լենինգրադի մարզում ԱԹՍ է չեզոքացրել

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր տելեգրամյան Ալիքում գրել էր, որ Պոդոլսկի քաղաքային օկրուգում ՀՕՊ միջոցները հետ են մղել մայրաքաղաքի վրա թռչող անօդաչուի հարձակումը:

ՀՕՊ միջոցները Մոսկվայի և Լենինգրադի մարզերի տարածքում չեզոքացրել են երկու անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը իր տելեգրամյան ալիքում:

«ՀՕՊ- ի հերթապահ միջոցներով մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվայի մարզի տարածքում, իսկ մեկը՝ Լենինգրադի մարզի տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր առաջին անգամ Լենինգրադի շրջանի երկնքում անօդաչու թռչող սարքի որսալու մասին։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր տելեգրամյան Ալիքում գրել էր, որ Պոդոլսկի քաղաքային օկրուգում ՀՕՊ միջոցները հետ են մղել մայրաքաղաքի վրա թռչող անօդաչուի հարձակումը: Նրա խոսքով՝ ավերածություններ և փլատակների հետևանքով տուժածներ չկան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print