ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաստատվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նոր կարգով սահմանվել են ավագ, հմուտ, վերապատրաստող և հետազոտող ուսուցիչներին շնորհվող 1-4 (ամենաբարձր) աստիճանի տարակարգերի բնութագրերը։ Ուսուցչի որակավորման տարակարգը 5 տարի ժամկետով է տրվում:
Նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նոր կարգը թույլ է տալիս ուսուցչին միանգամից ստանալ տարակարգի ամենաբարձր աստիճանը՝ չունենալով նույնիսկ դրան նախորդող առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգեր։ Ինչպես նաև այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում ուսուցիչը չի զրկվի իր որակավորման տարակարգից։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ուսուցչի վարձատրությունը բարելավելու նպատակին է միտված նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը, որի շրջանակում ուսուցչի մասնագիտական գիտելիքների ստուգում է կատարվում, և ըստ ցուցաբերած արդյունքի՝ տրամադրվում է հավելավճար` աշխատավարձի 30-50 տոկոսի չափով, որը հաշվարկվում է հավելավճար ստացող ուսուցչի համար սահմանված 200 հազար դրամ դրույքային աշխատավարձի նկատմամբ: Ըստ նրա՝ որակավորման տարակարգի համակարգը գործելու է կամավոր ատեստավորման համակարգին զուգահեռ` ապահովելով աշխատավարձի բարելավման ևս մեկ հնարավորություն: