«Պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- ասաց Ղազարյանը:
Արամ Ղազարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ: Այդ մասին որոշումը ընդգրկված է Կառավարության՝ հունվարի 18-ի նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արամ Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ»,- նշված է որոշման մեջ:
«Պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- ասաց Ղազարյանը: