Կոմորյան կղզիներում պարետային ժամ են մտցրել՝ անկարգությունների պատճառով

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին շատ քիչ ընտրողներ են մասնակցել՝ 16,3 տոկոս։

Կոմորյան կղզիներում պարետային ժամ է մտցվել այն բանից հետո, երբ օրվա կեսին մայրաքաղաք Մորոնիում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակման հետ կապված անկարգություններ են սկսվել։ Ցուցարարները, որոնք համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, վնասել են ոստիկանական բաժանմունքը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր հունվարի 14-ին կայացած Կոմորյան կղզիների միությունում (ԱՄԿ) նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու անհրաժեշտության մասին։ Գործող նախագահ Ազալի Ասումանիի ձայների 62,97%-ով հաղթանակի մասին ընտրական հանձնաժողովի հայտարարությունից հետո նախագահի հինգ ընդդիմադիր թեկնածուներ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով քվեարկության արդյունքները:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին շատ քիչ ընտրողներ են մասնակցել՝ 16,3 տոկոս։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print