«Գոյ» թատրոնի միավորման փաստաթղթերը ստորագրված են․ նախարար

Կարծում եմ, պետք է շարունակական աշխատանք տարվի հասկանալու համար, թե որոնք են աշխատակիցների մտահոգությունները։

«Գոյ» թատրոնի խաղացանկի հետ կապված որևէ դիտարկում չունեմ, մենք խաղացանկի հարցերով չենք զբաղվում։Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ դիտարկումներ ունեն թատրոնի քաղաքական խաղացանկի հետ կապված։

«Կա կառավարության որոշում, մենք այն իրականացում ենք, միավորման փաստաթղթերն ամեն դեպքում ստորագրվել են։ Կարծում եմ, պետք է շարունակական աշխատանք տարվի հասկանալու համար, թե որոնք են աշխատակիցների մտահոգությունները։ Իրենց մտահոգությունները և իրականությունը տարբեր բաներ են»,- պնդեց նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print