Հույս ունեմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Ղարիբաշվիլի

Բայց սա շատ բարդ իրավիճակ է․ մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկումներից մեկի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին խաղաղության պայմանագրին․

«Երկու տարի առաջ ես աջակցության փորձեր էի անում։ Մենք առաջին հաջող միջնորդությունն ունեցանք, Երբ Ադրբեջանը ազատ արձակեց 15 ձերբակալվածի, իսկ Հայաստանն Ադրբեջանին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։ Դա հաջող փորձ էր։ Բայց սա շատ բարդ իրավիճակ է․ մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Ավելացնեմ, որ ինձ հայտնի է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն առ այն, որ նրանք ցանկանում են երկկողմ հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան շատ միջնորդների, այդքան շատ շահագրգիռ կողմերի դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի հակասական և անարդյունավետ: Հաջողություն եմ մաղթում նրանց։ Ես մեծ հույս ունեմ, որ նրանք լուծում կգտնեն և մոտ ժամանակներս կստորագրեն խաղաղության համաձայնագիրը», — հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print