Հայաստանում ռուսների բացած ընկերությունների թիվը 2023թ․․ Forbes

2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում բացել են 7328 տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում՝ 4983 անհատ ձեռներեց։

Վրաստանն անհամեմատ առաջատարն է այն երկրների թվում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները բիզնես են բացել 2023 թվականին։ Հունվարից դեկտեմբեր նրանք այնտեղ գրանցել են 13000 իրավաբանական անձ։ Տվյալները Forbes-ի համար հաշվարկել են Finion ընկերության վերլուծաբանները։

Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղ ռուսները մեկ տարվա ընթացքում ստեղծել են 6100 ընկերություն։

Իսկ երրորդ տեղը կիսում են Հայաստանն ու Չեռնոգորիան, որտեղ գրանցված են 3400 իրավաբանական անձինք՝ ռուս սեփականատերերով։

2023 թվականին Հայաստանում ռուսների բացած ընկերությունների թիվը կազմել է 3400, այդ թվում՝ մոտ 2000 անհատ ձեռներեց։ 2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում բացել են 7328 տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում՝ 4983 անհատ ձեռներեց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print