Կներդրվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման արդյունավետ համակարգ

Համակարգը հնարավորություն կընձեռի ոչ միայն ներկայացնել կիսամյակային և տարեկան հաշվետվություններ, այլ նաև ընթացիկ՝ ցանկացած ժամանակահատվածի համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ընտանիքում բռնության դեպքերի ցանկացած հատկանիշով ամփոփել տվյալներ և վերլուծել դրանք:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգում, որի արդյունքում ակնկալվում է ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման արդյունավետ համակարգ:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ այն թույլ կտա ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության, դրա առանձին տեսակների տոկոսային հարաբերակցության, ընտանիքում բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց փոխհարաբերությունների, սեռի, տարիքի, պաշտպանության և աջակցության միջոցների տրամադրման և ընթացքի, այլ վերաբերելի հանգամանքների վերհանման և վերլուծության հիման վրա մշակել և իրականացնել առավել թիրախային և առարկայական կանխարգելման, աջակցության և պաշտպանության միջոցներ և քաղաքականություններ։

Համակարգը հնարավորություն կընձեռի ոչ միայն ներկայացնել կիսամյակային և տարեկան հաշվետվություններ, այլ նաև ընթացիկ՝ ցանկացած ժամանակահատվածի համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ընտանիքում բռնության դեպքերի ցանկացած հատկանիշով ամփոփել տվյալներ և վերլուծել դրանք:

Նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի կարգավիճակին և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը, պաշտպանության միջոցների կիրառման և կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլ անկյունաքարային նշանակության տվյալներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print