Նախաձեռնությանը հայտեր կարող են ներկայացնել տվյալ պահին աշխատող տնօրենները, փոխտնօրենները, ուսուցիչները՝ իրենց լիազոր մարմին /Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ/ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք աշխատավայրից, ինչպես նաև անվանակարգերի համար պահանջվող նյութերը /տես՝ կից ներկայացվող ընթացակարգը/:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում.
․«Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն»
. «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ»
. «Լավագույն խմբակավար»
. ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
. ««Հայրենագիտություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
. ««Օտար լեզուներ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
. «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)» բնագավառի լավագույն ուսուցիչ»
. ««Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
. ««Արվեստ և արհեստ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
. ««Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
Նախաձեռնությանը հայտեր կարող են ներկայացնել տվյալ պահին աշխատող տնօրենները, փոխտնօրենները, ուսուցիչները՝ իրենց լիազոր մարմին /Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ/ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք աշխատավայրից, ինչպես նաև անվանակարգերի համար պահանջվող նյութերը /տես՝ կից ներկայացվող ընթացակարգը/:
Հաղորդվում է, որ հունվար ամսին ներկայացվող հայտերի՝ լիազոր մարմին ներկայացնելու ժամկետը հունվարի 24-ն է, իսկ լիազոր մարմնի կողմից ԿԶՆԱԿ ներկայացնելու ժամկետը՝ հունվարի 26-ը: