Նա կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը Գազայի հատվածում միտում ունի տարածվելու ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
«Ցավոք, Գազայի ճգնաժամը հակված է տարածվել դեպի հարևան երկրներ, տարածաշրջան, ներառյալ Պարսից ծոցի երկրները»,- հայտարարել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ «անվտանգության սպառնալիքը գալիս է ոչ թե Իսրայելին, այլ Պաղեստինին և այլ երկրներին»։
Նա կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները՝ նշելով, որ միջազգային հանրությունը և իսլամական աշխարհը պետք է բոլոր ջանքերը գործադրեն Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու համար։