59-ամյա տանտերը իրավապահներին է ներկայացրել 36 գրամից ավելի մարիխուանայով փաթեթ։
Հունվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինությունում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրն իրականացված ստուգողական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 59-ամյա տանտերը իրավապահներին է ներկայացրել 36 գրամից ավելի մարիխուանայով փաթեթ։