Սամվել Շահրամանյանի որոշմամբ Արցախի նոր պետնախարար է նշանակավել. «Ժողովուրդ»

Մինչ այս ԱՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ պահվող, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի գործադիր մարմնում քաղաքական խմորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ օրեր առաջ ԱՀ նոր պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը: Մինչ այս ԱՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ պահվող, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը:

Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են հայտնում՝ Արթուր Հարությունյանն իր ցանկությամբ է ազատման դիմում գրել: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր նախորդ տարի՝ սեպտեմբերին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print