▶Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն ՌԴ-ի կազմի մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլում տեղի է ունեցել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների Ռուսաստանին միանալու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։

Ինչպես տեղեկացրել էինք օրերս Լուգանսկում, Դոնեցկում, ինչպես նաև ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեի արդյունքներով բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին։

Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր էր ստորագրել, որով ճանաչում է Խերսոնի և Զապորոժիեի մարզերը որպես անկախ տարածքներ։ Ռուսական կողմը Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչել է դեռևս 2022 թվականի փետրվարին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print