Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են ռեյտինգային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։
Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։
Այս մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։ Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են ռեյտինգային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։
Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.
Ատրճանակ մրցաձև՝Բենիկ Խլղաթյան
Գևորգ Մելքոնյան
Էլմիրա Կարապետյան
Նարե Գաբրիելյան
Հրացան մրցաձև՝
Հրաչ Բաբայան
Մարզիչ՝
Անդրանիկ Այվազյան: