Նախնական տեղեկություններով՝ Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել՝ 10 մարդ։
Ուկրաինայի զինուժի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, վիրավորվել է 10 տեղի բնակիչ, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Ինքնահռչակ Դոնեցի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտնել էր 13 զոհի մասին:
«Նախնական տեղեկություններով՝ Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել՝ 10 մարդ։ Շուկան հարձակման է ենթարկվել կիրակի, երբ մարդաշատ էր»,- ասել է Պուշիլինը։
Նա նշել է, որ տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները, և իրականացվում է զենքի բեկորների որոնում։
Նաև քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է Դոնեցկի Կույբիշևսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինամթերքը գցվել է վերանորոգման խմբի վրա, որը վերացնում էր ջեռուցման ցանցերում վթարը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ աշխատակից։