Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլորին» ճնշում գործադրել Հայաստանի վրա

Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կոչ է արել «բոլորին» ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ «ականապատ դաշտերի քարտեզների մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար»։

«Հայաստանի կողմից անկանոն տեղադրած ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «ևս մեկ խաղաղ բնակիչ է պայթել ականի վրա, իսկ 2020 թվականից զոհվածների թիվը հասել է 342-ի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print