ՀԱՊԿ դիտորդների տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին

Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցը hայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ նիստի ժամանակ։

«Այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանուր առմամբ, Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում համապատասխան պայմանագրի ստորագրում»,- ասել է նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print