ԵՄ օգնությունը Ուկրաինային կլինի ավելի ուժեղ ու ավելի շատ, քան երբևէ. Բորել

Ուկրաինացիները անհանգստանալու կարիք չունեն։

ԵՄ խորհրդի ԱԳ նախարարների նիստից առաջ լրագրողներին ճեպազրույց է տվել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Բորելը նշել է, որ հստակ խոսելու են Իսրայել-Գազա պատերազմի, «երկու-պետության» լուծման, Գազայում պատերազմի դադարեցման մասին՝ որպես խաղաղության գործընթացի կարևոր մաս։ Բորելը նաև հավաստիացրել է, որ ԵՄ–ը կշարունակի իր օգնությունը Ուկրաինային․

«Ուկրաինացիները անհանգստանալու կարիք չունեն։ ԵՄ օգնությունը Ուկրաինային կշարունակվի ավելի շատ ու ավելի ուժեղ, քան երբևէ», – հավելել է Բորելը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print