Ադրբեջանցիները կեղծել են Սյունիքի մի շարք համայնքների տեղանունները Google Map և Google Earth հավելվածներում․ Թաթոյան հիմնադրամ

Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգմամբ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով ( Սյունիքի մարզպետարանը որպես «Zəngəzur Vilayəti Administrasiyası», Որոտան գետը՝ «Bazarçay», Սիսիան քաղաքը՝ Qarakilise) ։

«Սրանով, նախ, փորձ է արվում հոգեբանական ճնշումների ենթարկել Հայաստանի ժողովրդին ու հատկապես կոնկրետ բնակավայրի բնակիչներին: Այդ կերպ փորձ է արվում կեղծիքներով աշխարհին ներկայացնել, թե իբր Սյունիքն ադրբեջանական է, լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումները և հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- նշվել է հիմնադրամի հաղորդագրության մեջ

«Թաթոյան» հիմնադրամը, գործընկերների հետ համագործակցությամբ, միջոցներ է ձեռնարկում վերացնելու այդ կեղծումները։ Ձեռնարկված միջոցների արդյունքում որոշ կեղծ անուններ արդեն փոխված են:

Նյութի աղբյուր՝

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print